19.06.2019|
13:18
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Դեմոկրատական կուսակցության՝ հայկական արմատներով անդամ, Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը հզոր աջակցություն է ստացել թե Դեմոկրատական, թե Հանրապետական կուսակցությունների անդամների կողմից Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափն ավելացնելու հարցով իր առաջարկի վերաբերյալ: